Ապարանում կաշառքի գործով ձերբակալվել է 9 անձ,...

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Ապարանի համայնքապետարանում։ 

Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: