Yerevan.Today-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար չեն 6 հոգու Ապարանում երեկ կրակել ու սպանել երկու երիտասարդի, բայց նաև չի բացառում, որ այս սպանությունը կարող է, Աստված մի արասցե, վենդետայի վերածվել: Սերգեյ Մովսիսյանը վստահ պնդում է, որ Ապարանի արյունալի միջադեպից հետո անգամ Ապարանն անվտանգ է, Հայաստանը՝ առավել ևս:



