Անվտանգության ուժերը պետք է գործեն առավելագու...

Փեզեշքիանը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պետք է գործեն առավելագույն զսպվածությամբ բողոքի ցույցերի ժամանակ, եթե ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք չլինի, հայտարարել է իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Ղաեմփենահը:

«Զենքերով և դանակներով անձինք, ինչպես նաև ռազմական և անվտանգության օբյեկտների վրա հարձակվողները համարվում են անկարգություններ կազմակերպողներ։ Անվտանգության ուժերը պետք է ապահովեն երկխոսություն և խաղաղ հաղորդակցություն և լսեն ժողովրդի պահանջները», - նշել է փոխնախագահը։