Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները 3-րդ կո...

Հայաստանը չի բանակցում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկրից դուրս բերելու շուրջ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել  է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։«Հարցը վերաբերում է ԵՄ եւ Հայաստանի հարաբերություններին։ Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի այս առաքելության մանդատը։ Մենք ոչ մի երկրի հետ մեր հարաբերությունները չենք բարելավում երրորդ երկրի հաշվին։ «Հայաստանը կարծում է, որ պետք է սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ»,- ավելացրել է նա։Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող գաղտնի կայացվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը եւ այդ գնահատականի հիման վրա որոշումներ ենք կայացնում։ Մենք քաղաքական որոշում ենք կայացրել եւ հրապարակայնորեն հայտարարել ենք։ Երբ ՀԱՊԿ-ի վերաբերյալ (նոր– խմբ.) որոշում կայացվի, դա նույնպես հրապարակայնորեն կհայտարարվի»,- նշել է նա։