Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյ...

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության
նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: 


Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում
անվտանգային և պաշտպանական բարեփոխումների  իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության
ինստիտուտների ներդաշնակեցմանը: 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային
մարտահրավերներին դիմակայելու հարցում: