Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրա...

Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Միացյալ Նահանգները հաստատել է իր պատրաստակամությունը վավերացնել անվտանգության երաշխիքները Կոնգրեսում։

«Այնուհետև նրանք կտրամադրեն անվտանգության «պահուստ»՝ խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, չնայած որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։