![Անօդաչուների հարձակման փորձի պահին Պուտինը Կր...](/imgs/posts/medium/2023/05/de2271a.jpeg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում չի եղել Կրեմլի վրա անօդաչուների հարձակվելու փորձի պահին, չորեքշաբթի նա աշխատում է Մերձմոսկվայում գտնվող Նովո-Օգարյովո նստավայրում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլը հայտնել է, որ այս գիշեր Կիեւի ռեժիմը փորձել է անօդաչուով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրին։
«Ոչ։ Այսօր նա աշխատում է Օգարյովոյում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարձակման պահին նախագահը Կրեմլում է եղել։