Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյ...

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին։

Խնդրում ենք Oragir News-ին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։