Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։
Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։
Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։
Ամբողջական՝ այստեղ



