Անկարայում քննարկվել է Հայաստան–Ադրբեջան կարգ...

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այս մասին Քըլըչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասի վերջին զարգացումները»,- նշել է նա: