Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադր...

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադրելով խորհրդատվություն և ռազմական աջակցություն:

«Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում առկա իրավիճակին և ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Աղդամում գործող ռուս-թուրքական կենտրոնը շարունակում է աշխատանքը, և վերջին օրերին տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։