Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից, որպես փոխարինող կարող են հանդես գալ ռուսական կործանիչները, հայտարարել է անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով նախագահական խորհրդի անդամ Չագրաե Էրհանը:
«Ես կարծում եմ, որ երկրաշարժերից հետո Թուրքիան կհրաժարվի F-16-ի պահանջից, քանի որ դրա արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար»,- պարզաբանել է պաշտոնյան:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ թուրքական կառավարությունը սխալ է թույլ տվել՝ Վաշինգտոնից կործանիչներ խնդրելով։ Նա ընդգծել է, որ այս մոդելն արդեն հնացած է և անմրցունակ՝ համեմատած այլ ինքնաթիռների հետ։ Բացի այդ, կոնգրեսը «ինչ-որ պատրվակով» դեռ հրաժարվում է հաստատել վաճառքը։



