Հայաստանի քաղաքացիները ներդրվելիք նոր համակարգով անկանխիկ առևտրից հետվճարը կստանան ArCa համակարգի միջոցով:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այսինքն՝ կապ չունի, թե որ բանկի քարտով կիրականացվի առևտուրը։ ArCa քարտեր ունեցող մեր քաղաքացիները անկանխիկ գնումների ժամանակ իրենց առևտրի 2 տոկոսը հետ կստանան: Հիմա տեխնիկական դետալներն ենք վերջնականացնում, երբ փաթեթը պատրաստ լինի ներկայացման, բնականաբար, բոլոր մանրամասներով կոմունիկացիան կիրականացվի»,- ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ 2026 թվականի ընթացքում ներդրվելու է անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համընդհանուր համակարգը, որի շնորհիվ քաղաքացիները 2 տոկոս հետվճար կստանան անկանխիկ առևտուր անելիս:



