«Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար»․ Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մեր կազմակերպությունը շարունակում է մնալ իր անդամ երկրների և եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման անբաժանելի տարրը», - ասել է Լուկաշենկոն։