Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպան...

Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Երկուշաբթի կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի խոսքերն է փոխանցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Սենատի հանձնաժողովում կայացած 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։