Անհիշատակ անցյալով Գագիկ Սաֆարյանը․ ինչու են...

Հայաստանի քաղաքական ու մեդիա տիրույթն այսօր հիշեցնում է փուչիկներով լցված սենյակ՝ ճղելու պահը միայն ժամանակի հարց է։ Դատարկախոս-պոռոտախոսների շարքը ոչ միայն չի պակասում, այլ՝ ընդլայնվում է։ Ու քանի որ մեր երկրում վաղուց է, ինչ «դատարկ խոսքը» սոված չի մնում, իսկ ԶԼՄ-ներն էլ՝ քլիքամոլության իրենց գագաթնակետին, պատրաստ են եթեր տալ նույնիսկ էշերի հետ սեռական կապի մեջ մտածներին, բնական է, որ կյանքն էլ վերածվել է հանրային խենթանոցի։

Այս խոսքի գերզորությունների ակտիվությունն աճում է հատկապես այն ժամանակ, երբ հարթակ է ստանում որևէ իրական գործիչ։ Օրինակ՝ երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, դատարկախոսները սկսում են ոռնալ՝ ռեֆլեքսով, ինչպես շները՝ շեփորի ձայնին։

Երեկ արևմտյան գործակալական «միկրոֆոններից» մեկի վրա իր ծանրակշիռ «մաղձը» ցայտեց Ղարաբաղ կոմիտեի մոռացված դեմք՝ Գագիկ Սաֆարյանը։ Սույն «գեոպոլիտիկը» իբր հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր նախագահները իր մոտ թռուցիկ բաժանող են եղել, իսկ ինքը՝ «կինոյի տղեն»։ Ճիշտ այն տաքսիստների տրամաբանությամբ, որոնք Մոսկվայում իբր մեծ բիզնեսներ են թողել՝ հիմա էլ «գեոպոլիտիկա» են վերլուծում։

 Սաֆարյանի ինքնագովազդը կառուցված է մեկ դրվագի վրա՝ Ղարաբաղ կոմիտե։ Բայց նույնիսկ ինտերնետի մի քանի րոպեանոց որոնումը բացահայտում է, որ կոմիտեի անդամ լինելն իր կյանքի ամենահամեստ դրվագներից է։ Այս մարդը դատապարտվել է խարդախության համար, ու ժամանակին դատարանում սպառնացել է ինքնասպան լինել՝ եթե իրեն պատժեն։ Լուրջ մարդը սենց բան չի անում, բայց դե՝ դերասանները միշտ էլ խաղի մեջ են։

Եվ ահա, այս խարդախ-դերասան-պոռոտախոսները այսօր վերածվել են արևմտյան գործակալական հարթակների սիրելի «փորձագետների»։ Իրենք՝ ոչինչ լինելով, փորձում են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր գոնե մի բան արել են այս երկրի համար։