Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվե...

Գնվելու վայրը անհայտ մեր զինվորների հարազատների հետ, ես հանդիպել եմ երկու շաբաթ առաջ, կառավարությունում. ինչպես նախկինում մեր հանդիպումները երբեք չեն լուսաբանվում, և այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ հենց այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ԱԺ–ի դիմաց և մտահոգություն են հայտնում ԱԱԾ տնօրենի ազատման հետ կապված, քանի որ իրենց խնդիրները հենց Արմեն Աբազյանի հետ էին քննարկում։

«Ինչպես պայմանավորվել ենք, իրենք ինձ տվել են հինգ կոնկրետ հարց, որի շուրջ պայմանավորվել եմ, որ այդ հինգ հարցերով ես անձամբ կզբաղվեմ, և մենք հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը, որ օրը փոխանցեք, ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ։ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չէր կարող փոխել, որովհետև ի վերջո կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում։

Ես արդեն այդ հինգ հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց այդ հարցերի պատասխանը ստանալու համար։

Ընդ որում այդ հանդիպմանը որևէ պաշտոնյա չի մասնակցել, ես եմ և եղել են գտնվելու վայրը անհայտ, զինվորների հարազատները։ Նրանք շատ կոնկրետ հարցեր բարձրացրել են, պայմանավորվել ենք, որ այդ հարցերից ամենասուր հինգ հարցը կբարձրացնեն և և ես անձամբ կզբաղվեմ այդ հարցերով»,–ասաց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ գտնվելու վայրը անհայտ և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպել է մի քանի տասնյակ անգամ. «Այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել։ Եթե խոսք է գնում անհանգստության մասին, ոչ մի անհանգստության բան չկա, որովհետև այն, ինչ որ մենք պայմանավորվել ենք, այդ ամեն ինչը ուժի մեջ է։

Ինչ վերաբերվում է հանձնաժողովներին, հանձնաժողովի աշխատանքը նույնպես որևէ ձևով չի կարող խաթարվել, որովհետև գիտեք, նաև Ադրբեջանի հետ հանդիպումները, որ տեղի են ունենում, այդ հանդիպումների ինստիտուցիոնալ կառույցն էլ ձևավորված է, հայտարարություններ են արված և այլ»։