Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում...

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց թիվը 275 է:

«Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին »,-ասաց նա ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել: Նաիրի Սարգսյանը նաև պարզաբանեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, ում հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել: