Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում...

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին հանդիպում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան եւ հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց ընդունել ծնողներին: Դրանից մի քանի օր անց, այնուամենայնիվ, այդ հանդիպումը կայացավ, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, որ իր հայտարարությունները, թե այդ ակցիայի հետեւում այլ ուժեր են երեւում, ճիշտ չի եղել: