Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակց...

Կառավարության այսօրվա՝ մարտի 12–ի որոշմամբ գումար կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ:

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երեք ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար կհատկացվի 18,900.0 հազար դրամ: