Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ...

Մեր իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն՝ այն պետք է հարուցվի, անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից: Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց իշխանության օրոք Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու, երկրից ելքի արգելքի և Եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման մասին հարցին:

«Դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- նշել է նա:

Հարցին անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշեց, որ եթե ՀՀ քաղաքացին չի կատարում դատական ակտը, իրավական տեսանկյունից ինքը պատասխանատու է օրենքի առաջ.

«Դա որևէ կերպ պետք չի դարձնել աղմուկ ու խոսել ինչ-որ հրահանգների մասին, կա նաև այլ հարց, ինչո՞ւ է որոշվել Հայաստանից դուրս իրականացնել Եպիսկոպոսաց ժողովը»: