Անհապաղ պետք է կառավարությունը այս հարցը լուծ...

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։

Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Արտադրող ու արտահանող ընկերությունների սեփականտերերը նշում են, որ Վրաստանը տարանցիկ երկիր է և իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։

Մանրամասն՝ տեսանյութում: