Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևո...

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին:

«Թվիթեր»-ի իր էջում ՀՀ վարչապետը գրել է. «Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ  նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցով: Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: