Անգլիայում Covid-19-ի տարածվածությունը տարեսկ...

Անգլիայում COVID-19-ի տարածվածությունը հասել է ամենաբարձր մակարդակին տարեսկզբից ի վեր,  այս շաբաթվա դրությամբ վարակված է ամեն  50 մարդուց 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը:

Վիրուսի տարածվածությունն աճում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում  ցուցանիշը եղել է հետևյալը՝ 55 մարդուց 1-ը:

Վիրուսի տարածվածությունն Անգլիայում վերջին անգամ 50-ից 1 է եղել հունվարի 2-ին ավարտվող շաբաթվա ընթացքում՝  երրորդ լոքդաունը սկսելուց առաջ:

Սակայն պատվաստումները մեծապես նվազեցրել են COVID-19-ից մահերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ նախատեսում է դիմակայել դեպքերի աճին՝ առանց նոր լոքդաունի: