Անգամ հստակ ցուցակ չունենք, թե ովքեր են արդեն...
Մի շարք անձինք ձերբակալվել են, չնայած ինչպես տեսնում եք նաև փաստաբանների խումբ է ներկայացրել, բայց քննչական բաժնի, այսպես ասած անպատասխանատու կամ գործին իրենց տեսակետով վերաբերվելու պատճառով անգամ թույլ չեն տալիս, որպեսզի ներգրավվենք անձանց պաշտպանությունը ստանձնելու համար: Այս մասին հայտարարեց փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։ 
«Քննչական խմբի ղեկավարին էինք փորձում տեսնել, որպեսզի պարզենք, թե արդյոք անձինք կան, ովքեր որ դեռևս այստեղ են, թե ուղարկվել են ՁՊՎ, բայց անգամ քննչական խմբի ղեկավարը ըստ պահակակետի աշխատակցի՝ դուրս են եկել ընդմիջման, և այս պահին հնարավորություն չունենք որևէ անձի համար ներգրավվել պաշտպանություն իրականացնելու համար»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։