ԱԺ իշխանական պատգամավոր, իշխող ընտանիքի անդամ եւ հանրապետության թիվ մեկ աներձագ Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում անդրադարձել է իր խոսքի հետ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Հանրապետության թիվ մեկ աներձագը մասնավորապես ասել է, որ նրանք, ովքեր դիմել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար, կամ չեն հասկացել իր խոսքը, կամ միտումնավոր խեղաթյուրում են։
«Իրենց անկախ հռչակած մի քանի պատգմավոր դիմում են ԱԺ խմբակցություններին, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես իբր ասել եմ, թե պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը»,-մասնավորապես ասել է նա հավելելով, որ ինքը շատ հստակ ասել է, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին և դա անում են խուլիգանավարի:
Նա խնդրել է ավելի ուշադիր լինել ու հասկանալ իր խոսքը, կամ էլ չխեղաթյուրել այն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում մեջբերել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը, ինչի հետ կապված դիմել են, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով:



