Անձամբ ես նրան չեմ կարոտի․ Ֆրանսիայի ֆինանսնե...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը ցույց է տալիս, որ պոպուլիզմն ու Brexit-ը լավ համադրություն չէին, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը՝ հավելելով, որ անձամբ ինքը չի կարոտի Ջոնսոնին։

Սկանդալի մեջ հայտնված Ջոնսոնը հինգշաբթի հայտարարեց, որ կհեռանա վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ կորցրեց իր նախարարների եւ պահպանողական օրենսդիրների մեծամասնության աջակցությունը, բայց ասաց, որ ինքը կմնա այնքան ժամանակ, մինչեւ ընտրվի իրավահաջորդը:

Հարցին, թե ինչպես է արձագանքում Ջոնսոնի որոշմանը, Լը Մերը France Info ռադիոկայանին ասել է. «Ամեն դեպքում սա ապացուցում է, որ պոպուլիզմի հետ խառնված Brexit-ը լավ կոկտեյլ չէ ազգի համար։ Անձամբ ես նրան չեմ կարոտի»։

«Այն, ինչ կթողնի Բորիս Ջոնսոնը, չեմ կարծում, որ դա առանձնապես փայլուն կլինի»,- ասել է Լը Մերը: