Հայաստանում Չինաստանի դեսպանատանն այսօր հանդիպեցի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Քննարկեցինք մեր երկրի անվտանգային և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։ Հայ–չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները նույնպես զրույցի առարկա դարձան։
Շնորհակալ եմ պարոն դեսպանից՝ ջերմ ընդունելության ու բովանդակալից զրույցի համար։
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից