Անդրանիկ Թևանյանը գնացել է ԿԸՀ. հանձնաժողովը...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում է։ Նրան ուղեկցում է փաստաբան Արամ Օրբելյանը։

ԿԸՀ–ն քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։

ԿԸՀ–ից հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։