Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի...

Ճիշտն ասած շատ զարմացած եմ, որովհետև նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացրիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք ինքը գոհ է Քոչարյանի աշխատանքից:

Հարցին էլ՝ իր գործընկերները չե՞ն ասել քննարկենք այդ հարցը, նա պատասխանեց.

«Ես նման տեղեկատվություն չունեմ: Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշում»:

Անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության ուշացմանը, նա արձագանքեց.

«Այսօր վարչության նիստ է լինելու, վարչության նիստից հետո, եթե լինի ընտրություն, ձեզ տեղյակ կպահեն վարչության անդամները: Թույլ տվեք չհայտնել թեկնածուների, նրանց քանակի մասին այս պահին, արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք»: