
Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: ՔՊ-ն դեմ է հանդես եկել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։