«Անդրանիկ Քոչարյան, ներողություն խնդրիր». լրա...

Լրագրողներն այսօր՝ մայիսի 6-ին, ակցիա են իրականացնում Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:

Նրանձ ձեռքին կային պաստառներ. «Լրագրողների հետ շատ զգույշ», «Ասա ներողություն»:

Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում է նաեւ ընդդիմադիր  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից արտահերթ համարված «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն կքննարկվի այսօր երկրորդ հիմնական նիստում:

Ավելի վաղ  հայտնի էր, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20 -ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, թե նա իրեն խանգարում է, սպառնացել՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում նրան հորդորել էր «շրթունքները մաքրել»: