Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունը, Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:



