Անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդ...

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի («KfW») Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հարակից ոլորտներում ընթացող ծրագրերի առաջընթացը՝ անդրադառնալով դրանց իրականացման ընթացքում առաջացող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործնական մեխանիզմներին։ 

Առանձին անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին, ինչպես նաև Գերմանիայի կառավարության կողմից պարտքի փոխարկման մեխանիզմի կիրառման միջոցով Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը, ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման կարևորությունը, վերահաստատել են առկա գործընկերությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: