Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավա...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

 ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։

Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։