Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբեր...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովը, Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: