Անցումը բազմաբևեռ աշխարհակարգին կարող է երկար...

Անցումը բազմաբևեռ աշխարհակարգին կարող է երկար տևել, բայց Ռուսաստանն այս հարցում դաշնակիցներ ունի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեծամտությունը, սեփական հզորության այս մոլուցքը, իհարկե, բարդ կացության մեջ է դնում միջազգային հարաբերությունները, և ես այստեղ չեմ տեսնում փոխզիջումների գնալու որևէ ցանկություն՝ ուղղված դիկտատուրայից բազբաևեռ աշխարհակարգին անցնելուն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհակարգին անցում, այնուամենայնիվ, լինելու է։

«Կարող են լինել որոշ դադարներ, հավանաբար, դրանք կլինեն, բայց բազմաբևեռությանն անցման  և հեգեմոնին ենթարկվելուց հրաժարվելու դարաշրջանը եկել է։ Այն կարող է երկարատև, պատմական դարաշրջան լինել, և այդ գործում, այդ պայքարում մենք շատ դաշնակիցներ ունենք»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։