Անցած գիշեր թույլ առաջնորդ Փաշինյանը հայ ժողո...

Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մենք ունեցանք պատմական այցելություն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից, ով հայտարարությամբ հանդես եկավ:

Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը, որը մեր Կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. «Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի մասին ենք խոսում, ներդրումների երկրորդ փուլում՝ ևս 4 միլիարդ: Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի»:

Իրականում՝ նա ասել էր. «Սա նշանակում է ԱՄՆ-ի՝ մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած, ևս 4 միլիարդի երկարաժամկետ պահպանման ծախսեր՝ վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»:

Նարեկ Կարապետյանը՝ համեմատականներ անցկացնելով, նշում է. «Երբ մենք համեմատում ենք բնօրինակն ու Կառավարության թարգմանչի ասածը՝ հասկանում ենք, որ մեզ մեծ սուտ են ցանկանում վաճառել: Հատուկ սխալ է թարգմանվել, ներկայացվել է որպես ներդրում, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ի գործարարը, այլ մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիներս: Դա պետական պարտքի 9 միլիարդ դոլարի ավելացում է:

Մեր այլընտրանքն է այն, որ Չինաստանի Հանրապետությունը մեզ առաջարկել է երկու անգամ ավելի էժան ատոմային կայան՝ երկու անգամ ավելի մեծ հզորությամբ:

Մեկ նկարի համար՝ մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց ևս մեկ Հայաստանի շահ, 9 միլիարդ դոլարի պայմանագիր ներկայացրեց ու խաբեց մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու: Այսպիսի հուսավաճառությամբ ամեն անգամ մեր երկրի ղեկավարը ընտրություններից առաջ խաբում է: Մեր երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, ովքեր պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը»: