Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 17 մարդ...

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8 դեպք՝ խարդախության,
5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու՝ 9 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։