Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործությ...

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:

Բացահայտվել է համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ շորթման,
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։