Անարդարությունը վերացնում են, այլ ոչ թե անարդ...

Անարդարությունը վերացնում են, այլ ոչ թե անարդարության առկայությունն օրինականացնում։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով փողով բանակից ազատվելու մասին ՔՊ-ի ներկայացրած նախագծին։

«Մեկի հայրը վճարում է 24 միլիոն դրամ՝ ծառայում է մեկ ամիս, մյուսի հայրը վճարում է 18 միլիոն դրամ՝ ծառայում է 4 ամիս, էն մյուսի հայրը չի կարողանում վճարել էդ 24 միլիոնը և տղան ծառայում է 24 ամիս։ Դուք բանակում այս 3 զինվորի փոխհարաբեությունները ո՞նց եք պատկերացնում բարոյական տեսանկյունից»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։