
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից վերջերս ձեռնարկված ռազմական ագրեսիայի կապակցությամբ ԱՄՆ նախագահին շնորհավորելու համար։
«Ամոթալի, նողկալի եւ անպատասխանատու է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի կողմից շնորհավորել ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի «իսկապես անսովոր» հանցավոր գործողության կապակցությամբ: Անարդարությանը հավանություն տվող յուրաքանչյուր ոք ազնվություն չունի: Հանցագործությանը սատարող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից», գրել է Բաղային Х սոցիալական ցանցում:
Ավելի վաղ լրատվամիջոցներն ուշադրություն էին հրավիրել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի կողմից Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահի սնապարծությունը գովաբանելու բազմիցս արված փորձերի վրա։ Մասնավորապես, Ռյութեն շնորհավորել է Թրամփին Իրանի տարածքում հարվածների համար, ինչպես նաեւ չափազանց տարօրինակ «կատակ» է արել Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտության մասին՝ ԱՄՆ նախագահին անվանելով «հայրիկ», որը «երբեմն ստիպված է լինում ընտրել կոշտ արտահայտություններ»։