Դիլիջանի ոլորաններում վաղ առավոտից ձյուն է գալիս, ինչի հետեւանքով ճանապարհը դժվարանցանելի է դարձել, կիլոմետրանոց խցանում է առաջացել։
Սոցցանցերում տարածված տեսանյութերում երեւում է, որ ոչ մի տեխնիկա չի աշխատում, նույնիսկ աղ ու ավազ ցանված չէ։
Ինչպես միշտ, ձյունը «անակնկալ» է եկել, չի զգուշացրել իշխանություններին: