Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան. որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը՝ մասնակցելու «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին:
Գործուղումից վերադառնալուց հետո նա եռoրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու Ֆինանսների նախարարություններ հաշվետվություն պետք է ներկայացնի:



