«Պրոֆեսորը տեղափոխվել է համապատասխան բժշկական կենտրոն, և ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում և քաջ առողջություն: Մնացած հացերի հետ կապված կարծում եմ, որ իմ մեկնաբանման կամ որևէ դիտարկում անելու ոչ մի բան չկա, բայց մեր կողմից հստակ կերպով նրան բոլոր անհրաժեշտ բժշկանա օգնությունը ցույց է տրվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Այն հարցին թե երաշխավորագիր կներկայացնի՞ Արմեն Չարչյանի համար, Անահիտ Ավանեսյանը ասաց. - «Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք»:



