Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության...

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների:

Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներ վերհանելու և ընդլայնելու տեսանկյունից:

Նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության իր գործընկերոջ` Ադոնիս Գեորգիադիսի հետ:

Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, քննարկել են ոլորտային մի շարք հարցեր:

Առաջիկայում նախատեսվում է նախարարի ելույթը պանելային քննարկմանը: