
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 4 օրով գործուղվում է Իսպանիա։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2025 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ)՝ 14-րդ Հայկական համաշխարհային բժշկական համաժողովին մասնակցելու նպատակով։
- Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: