Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոս Անջելեսի կալի...

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները:

Շրջել եմ նաև «Ռոնալդ Ռեյգանի բժշկականի» մանկական հիվանդանոցում (UCLA Mattel Children’s Hospital), որտեղ ծանոթացա բուժքույրերի վերապատրաստման ծրագրերին, նորածնային սքրինինգներին, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:
Այցի ընթացքում մտերմիկ հանդիպում ունեցա բժշկական և հանրային առողջապահության ֆակուլտետների հայ ուսանողների հետ, քննարկեցինք ՀՀ առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները և նրանց հետագա ներգրավման հնարավորությունները»,-գրել է նախարարը: