Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահացածներից 2-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:
Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Կա 6 զոհ։



