Ամուսնալուծության չենք գնում, ալիմենտ ուզելու...

Մենք ՌԴ-ի հետ «ապահարզանի» նպատակ չունենք, երեխեքին էլ չենք կիսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք իրենց պետք չե՞նք, բա ինչի են այդպես խառնվել իրար: Մենք իրանց պետք չենք, որտեղ նստում են, ասում են՝ Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, Հայաստանը ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլիներ, բա եթե այդքան պետք չենք, հիմա ի՞նչ ենք քննարկում:

Բաժակի մեջ փոթորիկ մի սարքեք, սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք, կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի բան իրանք կառաջարկեն, մի բան մենք: Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարձան, մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք, նման խոսակցություններին էլ դեմ ենք»,- նշել է Սիմոնյանը: